Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԵՄ-ն կնվազեցնի գազի սպառումը

ԵՄ-ն կնվազեցնի գազի սպառումը
17.02.2016 | 08:57

Եվրամիությունը մտադիր է մինչև 2030-ը գազի սպառումն իջեցնել 350-380 միլիարդ խորանարդ մետրի՝ հայտարարել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։ «Մեր գնահատականներով` 2030-ին ԵՄ-ն կարիք կունենա 380-350 միլիարդ խորանարդ մետր գազի՝ հաշվի առնելով էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման մեր ջանքերը և ջերմոցային գազի մնացորդների պարտադիր կրճատումը»,- հայտարարել է նա։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2010-2014-ին ԵՄ-ում գազի սպառումը 531-ից հասել է 411 միլիարդ խորանարդ մետրի։

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ